Մկրտիչ Կարապետյան ՍիվիլՆեթի տեղեկություններով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դստեր ամուսին Միքայել Մինասյանին առնչվող քրեական գործընթացներում շրջադարձային փոփոխություններ են արձանագրվել, երբ իրավապահների ձեռքում է հայտնվել Մինասյանին պատկանող մի համակարգիչ։ Օգոստոսի 13-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել։ Նրան մեղադրում են ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության, հարկեր չվճարելու, փողերի լվացման համար։ Դատախազության կողմից նոր քրեական հետապնդման հարուցումը խախտում էր շուրջ երեք տարի Մինասյանի ու իրավապահների միջև ենթադրյալ լուռ համաձայնությունը։ Մինասյանը, որ մինչև 2021-ի հունիս ներքաղաքական կյանքի ակտիվ մասնակից էր, արտահերթ ընտրություններից հետո հրապարակային հայտարարություններով հանդես […]
This is an automated archive made by the Lemmit Bot.